Հայուհին պատմել է ԱՄՆ–ում հաջողության հասնելու մասին. 10 կանոն Ռիտա Բալյանից. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հայուհին պատմել է ԱՄՆ–ում հաջողության հասնելու մասին. 10 կանոն Ռիտա Բալյանից. armeniasputnik.am

Ամերիկաբնակ Ռիտա Բալյանը ներկայացնում է այլ երկրում հաջողության հասնելու գաղտնիքները։

Ամերիկայում մենեջմենթի և լիդերության գծով հայտնի մարզիչ Ռիտա Բալյան Ալենն իր ծնողների` Բեյրութից գաղթածների օրինակով 10 քայլ է ներկայացրել, որոնք կօգնեն հաջողության հասնել օտար երկրում։ Այս մասին գրում է Huffingtonpost-ը։

«Ծնողներս ինձ համար ոգեշնչման աղբյուր են եղել, նույնիսկ այն ժամանակ, երբ ես դեռ չէի գիտակցում դա»,- գրել է մի շարք հոդվածների հեղինակ, դասախոս և մենեջմենթի ու լիդերության գծով մարզիչ Ռիտա Բալյան Ալենն իր «Լիդերության 10 դաս հայ գաղթական ծնողներիցս» խորագրով հոդվածում։

Ռիտան երկու տարեկան է եղել, երբ 1960-ականներին ծնողների ու երկու ավագ եղբայրների հետ Լիբանանից Ամերիկա է տեղափոխվել։

«Անկախ նրանից, որ դժվար էր թողնել հիանալի համայնքը, ընկերների և բարեկամների սերը, ծնողներս ուրախ էին այդ շրջագայության և նոր կյանք սկսելու համար։ Քանի որ ինձնից առաջ շատերն են գաղթել ԱՄՆ և շարունակում են գաղթել նաև ինձնից հետո, մեր նախնիների փորձը կարող է բոլորիս արժեքավոր դաս տալ»,- նշում է նա։

Նրա խոսքով` Ամերիկայի գեղեցկությունը տարբեր մշակույթների, փորձի և հեռանկարների բազմազանությունն է։

«Գաղթական լինելով` ես միշտ գնահատել եմ այդ բազմազանությունը և շնորհակալ եղել ընձեռած հնարավորությունների համար…»,- ընդգծել է Բալյանը։

Նա ավելացրել է, որ հաջողության է հասել մեծ հավատի, ուժի, բացարձակ սիրո և անշահախնդիր առատաձեռնության շնորհիվ, որով նրան օժտել են ծնողները։

«Թեև ծնողներս այլևս չկան, և նրանք չեն կարող տեսնել իմ ձեռքբերումները, բայց առաջնորդ լինելու մի շարք դասեր են թողել, որոնց մասին ես ուզում եմ պատմել»,- ավելացրել է Բալյանը։

Մենեջմենթի գծով մարզիչը համոզված է, որ իր ծնողների կյանքը մի շարք փախստականների կօգնի նրանց կայացման ճանապարհին։

armeniasputnik.am