Երեկ ֆեյսբուքում տեղեկություն տարածվեց, թե վթարի է ենթարկվել Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանի սպասարկող Մերսեսդես մակնիշի ավտոմեքենան։ Պատճառը եղել է չմաքրված ճանապարհը, որի պատճառով մեքենան ճանապարհի երթեւեկելի հատվածից դուրս է շպրտվել։ Այս մասին մասնավորապես բարձրաձայնել էր օգտատերերից Սուրեն Արենցը:
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը, սակայն անդրադարձել է գրառմանը՝ նշելով, որ վթարված մեքենան Սրբազանին կամ թեմին չի պատկանում, պարզապես Սրբազանի մեքենայի հետ մեկտեղ նույն շարասյունով այդ մեքենան ուղեւորվելիս է եղել Արցախ, ճանապարհին այն երթեւեկելի հատվածից իրապես դուրս է եկել եւ Պարգեւ Սրբազանն այդ մեքենայում չի եղել, մեքենայի ուղեւորները չեն վնասվել: