Համաշխարհային ֆուտբոլի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն հաշվարկային աղյուսակի առաջին տասնյակում է աշխարհում` իր մասնակցությամբ գովազդային հոլովակի փոստի համար ստացված հասույթի չափով, հայտնում է Mirror-ը:
Մադրիդի Ռեալի աստղի Instagram-ի էջին բաժանորդագրված է 116 միլիոն օգտատեր: Միայն այս փաստը նրան թույլ է տալիս վաստակել 410 հազար դոլար` մեկ գովազդային հոլովակի փոստի համար:
Ռոնալդուից բացի, այս աղյուսակում տեղ է գտել նաեւ մեկ այլ սպորտսմեն` ամերիկացի բասկետբոլիստ Լոբրոնե Ջեյմսը` «Քլիվլենդ կավալյերս» թիմից, որը վաստակում է ավելի քան 120 հազար դոլար` գովազդային մեկ փոստի համար:
Հայտնիների մեջ Instagram-ի բացարձակ առաջատարն աշխարհում ամերիկյան երգչուհի ու դերասանուհի Սելենա Գոմեսն է, որը ստանում է իր էջում գովազդային հոլովակի փոստի համար 560 հազար դոլար: Երկրորդ տեղում ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն է` 515 հազար դոլար եկամուտով, երրորդում` Ռոնալդուն: