«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Տևական ժամանակ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ու գործարար Խաչատուր Սուքիասյանը խնամիներ են դառնալու:
Լուրերը սակայն այդպես էլ մնում են լուրերի մակարդակով, քանի որ Գագիկ Ծառուկյանի դուստրը կտրականապես մերժում է Սուքիասյանի որդու առաջարկը: Եվ որքան էլ հայրերը մտերիմ են, այդուհանդերձ այդ միությունը կարծես թե չի ստացվում: Ավելին՝ Ծառուկյանը ընտրության իրավունքը թողել է իր դստերը և նրան չի ուղղորդում դեպի Սուքիասյանի որդին կողմնորոշվելու հարցում: Ստացվում է, որ այս պատմության մեջ խնամիության մասին լուրեր տարածելու գործում շահագրգռված է միայն Խաչատուր Սուքիասյանը»: