Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզայի չեղարկումն այս փուլում հնարավոր չէ. դեսպան. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզայի չեղարկումն այս փուլում հնարավոր չէ. դեսպան. armeniasputnik.am

Բելգիացի դիվանագետը խոստովանել է, որ տեխնիկական խնդիրների հետ մեկտեղ կան նաև քաղաքական խնդիրներ. Եվրոպան չի ցանկանում ԵՄ երկրներ գրոհած հայերի հոսք տեսնել։

Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որը վերջերս ստորագրվեց Երևանի և Բրյուսելի միջև, չի ազդի Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի վերացման գործընթացի վրա, հինգշաբթի Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանում Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոն։

Դիվանագետի խոսքով` վիզային ռեժիմը չի կարող վերացվել միանգամից։

«Այս պահին վիզաների հետ կապված հարցը կատարյալ վիճակում չէ, բայց համաձայնագիրը միանգամից չի ազդի վիզաների վրա։

Վիզաների ազատականացումը Հայաստանի քաղաքացիների համար երկարաժամկետ քաղաքական պրոցես է, որը պետք է կատարվի էտապներով։ Առաջին էտապը կապված կլինի վիզաներից ստացման դյուրացման հետ, դրանք տեխնիկական հարցեր են և շենգենյան երկրները փնտրում են լավագույն լուծումները, որպեսզի ստացման պրոցեսները լավացնենք։ Մյուս էտապը ընդհանրապես վիզաների վերացումն է, բայց գիտակցում ենք, որ ներկայումս թե քաղաքական, թե տեխնիկական պատճառներով լիովին վերացնելը հնարավոր չէ։ Բայց դա քաղաքական նպատակ է, որը բարձրաձայնված է»,- ասել է Ռեժիբոն։

Որպես տեխնիկական խնդիր դեսպանը նշել է կենսաչափական անձնագրերի ստանդարտացման խնդիրն ու տվյալների երկկողմ փոխանակման մեխանիզմները, սակայն ավելացրել է, որ «ԵՄ-ի կողմից կան նաև քաղաքական խոչընդոտներ», որոնց համաձայն` մտավախություն կա, որ վիզային ռեժիմի չեղարկումից հետո Եվրոպայում հայերի մեծ հոսք կլինի։

Նշենք, որ Հայաստանում Բելգիայի դեսպանատուն չկա և, ինչպես պարզաբանել է Ռեժիբոն, մոտ ապագայում չի բացվի։ Դիվանագետի նստավայրը Մոսկվայում է։

armeniasputnik.am



Նման նյութեր