Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի կնոջը կարծես հաջողվել է «թաքնվել» լրատվամիջոցներից: Ոչ բոլորին է հայտնի, թե ով է նա և ինչով է զբաղված: Արմենուհի Հարությունյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը:
Արմենուհի Հարությունյանը, մի քանի առևտրային կազմակերպություններում բաժնետեր է և ղեկավար: Նրան է պատկանում «Արմանե Երկիր» ՍՊԸ-ն, որի գործունեության ոլորտը զբոսաշրջությունն է: Նրան է պատկանում նաև «Մոդդ Իվենց» ՍՊԸ-ն, որի 40% բաժնեմասը պատկանում է Շուշանիկ Հարությունյանին: Վերջինս Արմենուհի Հարությունյանի քույրն է: Ընկերությունը գրասենյակ ունի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում: Այնտեղ էլ իրականացնում է հարսանիքների, մկրտությունների, համաժողովների, բիզնես-այցելությունների կազմակերպում: Միջոցառումներ է իրականացրել նաև Լոնդոնում և այլն: