Ինքն իր հետ ամուսնացած բրիտանուհին խոստովանել է դավաճանությունը
Advertisement 1000 x 90

Ինքն իր հետ ամուսնացած բրիտանուհին խոստովանել է դավաճանությունը

Բրիտանուհի Սոֆի Թենները, որը երկու տարի առաջ ամուսնացել է ինքն իր հետ, պատմել է իր ամուսնությանը դավաճանելու մասին:

Ելույթ ունենալով This Morning հաղորդման ժամանակ, կինը խոստովանել է, որ սիրավեպ է ունեցել ոմն Ռուարի Բարեթի հետ, որը մինչ այդ բացառապես պոլիգամ հարաբերությունների կողմնակից էր:

Նրանց կապը տևել է հինգ ամիս, ինչից հետո Բարեթը հետևել է Թենների օրինակին և ամուսնացել է ինքն իր հետ:

Թենները չի պատրաստվում ամուսնալուծվել, քանի որ երդվել է ինքն իր հետ լինել, քանի դեռ «մահն իրենց չի բաժանել»:

Թենների հարսանիքը կայացել է 2015 թվականի մայիսին մի քանի տասնյակ հյուրերի մասնակցությամբ: Այնուհետև կինն ուղևորվել է հարսանեկան ճամփորդության, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր