ՈՒՀԱ-ի միջազգային միության նախագահ Ալեքսանդր Մասլյակովը ազատվել է «Մոսկովյան Երիտասարդական ՈՒՀԱ-ի մոլորակ կենտրոնի» տնօրենի պաշտոնից, համաձայն սեփական դիմումի, այլ ոչ թե դատախազության ստուգումների արդյունքում, որի ակունքում եղել է Transparency International-ը: Այս մասին РИА Новости-ին հայտնել են միության մամուլի ծառայությունում:
Ավելի վաղ, Transparency International-ը հրապարակել էր մի հետազոտություն, ըստ որի Մասլյակովի կառավարման ժամանակ վերը նշված միությունում առաջացել է շահերի բախում, քանի որ այն Մասլյակովը հանձնել էր «Александр Масляков и компания» (ТТО «АМиК») կազմակերպությանը, որի հիմնադիր և սեփականատերը, ինքը՝ Մասլյակովն է և կ/թ «Հավանա»-ն:
Մայիսին Transparency International դիմում է հղել դատախազությանը, խնդրելով ստուգել Մասլյակովի գործունեությունը: 2017-ի մայիսին դատախազությունը հայտնել է, որ գործարքը համաձայնեցվել է Մոսկվայի ունեցվածքի դեպարտամենտի հետ: TI-ը պատասխանը բողոքարկել է, դիմելով ՌԴ Գլխավոր դատախազություն, և միայն դրանից հետո Մոսկվայի կառավարությունը հեռացրել է Մասլյակովին տնօրենի պաշտոնից 2017-ի հուլիսի 21-ի հրամանագրով:
«Պաշտոնանկության գործընթացը 2017-ի սկզբին ձեռնարկել է ինքը՝ Մասլյակովը, կապված իր աշխատանքային գործունեության համապատասխանությանը դաշնային օրենսդրության պահանջներին: Սակայն, որոշ բյուրոկրատական անհամատեղելիությունների պատճառով գործընթացը երկարաձգվել է: Այնուամենայնիվ, պաշտոնանկությունը եղել է օրենքի սահմաններում»,- ասացին մամուլի ծառայությունում:
Միությունում ընդգծեցին, որ բողոքարկման կամ ստուգումների մասին Մասլյակովը տեղյակ չի եղել: Ավելին, դատախազության հարցման ժամանակ, Մասլյակովն արդեն տնօրեն չի եղել:
«Որքան հայտնի է, ստուգումների արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել: Այնպես որ Transparency International-ի կասկածները անհիմն են եղել»,- ասացին մամուլի ծառայությունում:
ria.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը