Esotericblog.ru-ն հետաքրքիր թեստ է առաջարկում, որը կօգնի բացահայտել ձեր բնավորությունը։ Աշխատեք արագ պատասխանել այս հարցին՝ կատուն բարձրանո՞ւմ է աստիճաններով, թե՞ իջնում։
Եթե կատուն բարձրանում է աստիճաններով… մարդկանց էներգիա եք հաղորդում։ Հեշտությամբ եք շփվում մարդկանց հետ և միշտ փորձում եք օգնել կյանքի դժվարությունները հաղթահարելիս։ Կարողանում եք վերահսկել սեփական ներաշխարհը։ Գրեթե ոչ մի խնդիր չունեք ինքներդ ձեզ հետ։ Հանգիստ եք, հավասարակշռված։ Մարդկանց դուր է գալիս ձեր հանգստությունը։
Եթե կատուն իջնում է աստիճաններով… Ռեալիստ եք, խարիզմատիկ։ Մարդիկ հիանում են ձեր ռացիոնալ մտածողությամբ։ Հպարտանում եք, որ ձեր կյանքն անհավանական կազմակերպված է։ Գերադասում եք ամեն ինչ նախապես ծրագրել։ Մարդիկ ցանկանում են ձեզ տեսնել իրենց շրջապատում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը