Աշունը միշտ համարվել է տարվա յուրահատուկ ժամանակ, և մարդկանց մեծ մասը, որպես կանոն, իրեն բացարձակ հիասքանչ է զգում: Այս աշունը բացառություն չէ: Սա իսկապես աստվածային էներգիայով լիցքավորվելու ժամանակ է:
Կարևոր է աշնանային էներգիան ճիշտ օգտագործել, և այդ ժամանակ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես Դուք ուզում եք: Այն բանի համար, որպեսզի իմանաք՝ ինչ է անհրաժեշտ Ձեզ անել ցանկալիին հասնելու համար, նայեք այս երեք Տարո քարտերը և ընտրեք այն, որը Ձեզ բոլորից շատ է դուր գալիս:
- «Գավազան»
Փոփոխությունները բառացիորեն թակում են Ձեր դուռը: Մի վախեցեք դրանցից, դրանք բոլորը Ձեզ կհասցնեն կյանքում ավելի լավին, նույնիսկ, եթե սկզբում Դուք կկասկածեք այդ քայլի ճիշտ լինելու մեջ: Թույլ մի տվեք վախին պահել Ձեզ և ավելի համարձակ գործեք:
Դուք մարդ եք, ով հակված է զոհաբերել ամեն ինչ ուրիշների համար, բայց երբեմն արժե, որ մտածեք նաև Ձեր մասին: Դուք պետք է ավելի շատ գնահատեք Ձեզ, որպեսզի հասնեք Ձեր մտածածին:
- «Երկու սուր»
Այս քարտը խոսում է ինքն իր մասին: Ուշադրություն դարձրեք Ձեզ կեսի վրա: Եթե երկրորդ կես գոյություն ունի, ավելի շատ ժամանակ անցկացրեք միասին, ոգևորեք իրար: Միասին դուք կարող եք հաղթահարել ամեն ինչ և ստանալ ամենաբարձր պարգևները:
Եթե Դուք միայնակ եք, ուշադիր եղեք. ապագան Ձեզ համար անակնկալ է պատրաստում: Զգույշ եղեք, որպեսզի բաց չթողնեք նրան. դա կարող է շատ յուրահատուկ անակնկալ լինել:
Մոտ ժամանակները Ձեր ճանապարհը կխաչվի շատ մարդկանց հետ, ռիսկի գնացեք, մտեք նրանց հետ կոնտակտի մեջ, ընկերացեք մի քանիսի հետ: Նրանց մեջ Դուք կարող եք հանդիպել յուրահատուկ մարդու, ում հետ հավերժություն կանցկացնեք:
- «Մետաղադրամի ասպետ»
Ձեզ անհրաժեշտ է ինչ-որ կարևոր որոշում կայացնել, և արդեն բավարար ժամանակ է անցել, որպեսզի Դուք դա անեք: Հիմա եկել է հենց այն պահը, երբ պետք է ամեն ինչ լուծել: Դուք շատ բազմակողմանի մարդ եք, դրա համար Ձեզ համար դա կարող է դժվար լինել: Խնդիրը հեշտացնելու համար ընտրեք մի քանի տարբերակներից մեկը, որոնք վաղուց արդեն հասունացել են: Դուք կարող եք ճիշտ որոշում կայացնել:
Մեր խորհուրդը Ձեզ. մի լսեք այլ մարդկանց կարծիքը: Լսեք Ձեր հոգուն. այն ճիշտ ընտրություն կհուշի: Ձեր հոգին շատ զգայուն է, այն երբեք սխալ չի գործի: Դուք ուղղակի պետք է ավելի հաճախ լսեք նրան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը