Լիմֆատիկ համակարգը բարդ կառուցվածք ունի. դրա հիմնական գործառույթը օրգանիզմի բջիջներն ու հյուսվածքները մաքրելն է։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ արդյունքում օրգանիզմը մաքրվում է տոսքիններից ու վարակակիր «գործակալներից», որոնք կարող են հիվանդությունների պատճառ դառնալ։ Այն օգնում է նաև լեյկոցիտների արտադրմանը։ Լիմֆատիկ համակարգի վատ աշխատանքի հետևանքով կարող են մի խումբ խնդիրներ առաջանալ, այդ թվում՝ արթրիտ, քաշի ավելացում, արյան շրջանառության վատացում։ Կայքն առաջարկել է մի քանի միջոց լիմֆատիկ համակարգը մաքրելու համար։
Կալենդուլայով թեյ
Կալենդուլան հայտնի է՝ որպես բնական հակաբիոտիկ, որը թարմացնող հատկություն ունի։ Դրա պարբերական օգտագործումը խթանում է տոքսինների դուրսբերումը, վերահսկում լիմֆատիկ հեղուկի արտադրությունը։
Բաղադրիչներ
- 1 բաժակ ջուր
- 1 ճաշի գդալ կալենդուլայի ծաղիկներ։
Պատրաստման եղանակը
Եռացրած ջրի մեջ ավելացրեք կալենդուլայի ծաղիկները։ Օտագործեք, երբ թեյը սենյակային ջերմաստիճանի լինի։ Խորհուրդ է տրվում օգտագործել 15 օր՝ օրվա ընթացքում 1 բաժակ։
Ֆենխել
Սա միզամուղ և հակաբորբոքային հատկություններ ունի։ Այն խթանում է տոքսինների դուրսբերումը, որոնք խանգարում են լիմֆատիկ համակարգին։
Բաղադրիչներ
- 1 բաժակ ջուր
- կես ֆենխել։
Պատրաստման եղանակը
Ֆենխելը լցրեք եռացրած ջրով տարայի մեջ, եռացրեք դանդաղ կրակին 5 րոպեի ընթացքում։ Թողեք թրմվի։ Խմեք 7 օր։
Ուշադրություն։ Ցանկացած միջոց օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Նյութը հրապարակման պատաստեց 168.am-ը