Երգչուհի Սիրուշոն երեկ անակնկալ է մատուցել իր երկրպագուներին և այցելել նրանցից մի քանիսին։
«Այսօր բացառիկ օր էր ինձ համար։ Մի ծրագրի շրջանակներում (որի մասին քիչ ուշ կպատմենք) առիթ ունեցա ծանոթանալու մի քանի ակտիվ երկրպագուների հետ, որոնցից մեկին ինչպես հասկանում եմ հասցրել են ճանաչել շատերը. Էդգար Տավուշցին։) Թե ինչպիսին էին էմոցիաները, կտեսնեք շուտով եթերում»,- գրել է Սիրուշոն, ապա հավելել, որ իրենց նկարահանող խումբը շարունակում է ուղարկված հաղորդագրությունների հիման վրա ընտրել այն երկրպագուներին, ում կայցելեն հաջորդիվ։ Երգչուհին երկրպագուներին հարցրել է. «Գա՞նք Ձեզ մոտ։ Ինչո՞ւ»։
Հաջորդիվ ընտրվել են այն երկրպագուները, ում հաղորդագրություններն առավել շատ են տպավորել թիմին։ Ինստագրամի «սթորի» հավելվածում երգչուհին տեղադրել է փոքրիկ տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են անակնկալի գալիս երկրապագուները։
Երգչուհին նաև նվեր է մատուցել հավատարիմ երկրպագուներին։
Ամբողջը՝ life.tert.am