Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը վճարել է հայ տղայի վիրահատության համար
Advertisement 1000 x 90

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը վճարել է հայ տղայի վիրահատության համար

Չեչենական ԶԼՄ-ները հրապարակել են տեղեկություն այն մասին, որ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը վճարել է հայ տղայի վիրահատության համար:

Հաղորդվում է, որ Ստավրոպոլի մարզից հայ տղայի համար դրամահավաքը փակել է Չեչնիայի հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը։

Ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ սոցցանցերում հայտվեց Խաչատուրի մոր՝ Հասմիկի հուսահատ հարցազրույցը, որը շաբաթներ շարունակ պտտվում էր սոցիալական ցանցերում: Կինը խնդրանքով դիմում էր մարդկանց` որդու վիրահատության համար գումար հավաքելու համար, որն իրականացնելու համար չէր բավարարում 139 հազար դոլար: Կադիրովի օգնականի անսպասելի զանգն անակնկալի է բերել Հասմիկին։ Նա հայտնել է,որ Կադիրովը կտրամադրի պակասող գումարը: Զանգից ընդամենը ժամեր անց գումարն արդեն հաշվին է եղել:

Նշենք,որ Կադիրովը խոստացել է նաև վիրահատությունից հետո իր խնամքի տակ վերցնել տղային, ով Իսրայելից վերադառնալուց հետո, որտեղ պետք է իրականացվի վիրահատությունը, պետք է կապ հաստատի Կադիրովի հետ:



Նման նյութեր