Սոնայի և Մկոյի զուգերգի շնորհանդեսի կատակներն ու հայտնի հյուրերը. bravo.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սոնայի և Մկոյի զուգերգի շնորհանդեսի կատակներն ու հայտնի հյուրերը. bravo.am

«Սոնա, գուզեմ քեզի ըսել, օր», «Ну, говори же Мко, говори» խոսքերը թևավոր արտահայտություններ են դարձել։ «Մեր բակը» նախագծից հայտնի դարձած Մկո-Սոնա դուետը 21 տարի անց վերամիավորվել է նոր զուգերգով։

Երևանի ժամանցի վայրերից մեկում երեկ տեղի է ունեցել Սոնայի և Մկրտիչ Արզումանյանի զուգերգի տեսահոլովակի շնորհանդեսն ու երգչուհու ակումբային մենահամերգը: Երեկոյին ներկա են եղել արտիստների գործընկերները, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում։

Սոնան

«У любви свои причины» երգը նախորդ թեմայի շարունակությունն է, Սոնան և Մկոն նոր երգն առաջին անգամ կատարել են երկու ամիս առաջ Մոսկվայում կայացած «Տաշի շոու» մրցանակաբաշխության ժամանակ։ Ռուսալեզու երգի հեղինակն Աննա Հովներն է, գործիքավորումն արել է Էդգար Ալեքսանյանը։ Տեսահոլովակում կադրեր են ձայնագրման ստուդիայից ու մոսկովյան առաջին ելույթի ետնաբեմից։

Սոնան ներկայացրել է նոր աշխատանքի ստեղծագործական թիմին, որոնք ևս հյուրերի շարքում էին.«Կարծում եմ՝ հիթ է դառնալու, ավելի անկեղծ ասեմ՝ վստահ եմ, որ հիթային է»,-նշել է նա, Մկրտիչ Արզումանյանն էլ հավելել է.«Ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել մեր ընկերներին, որ երգի ստեղծման ժամանակ մեր կողքին էին։ Այս անգամ փորձեցինք նոր բան ստանալ»։

Մկրտիչ Արզումանյանը և Էրիկը

Երաժիշտների կենդանի նվագակցությամբ Սոնան կատարել է ինչպես սեփական երգացանկի, այնպես էլ հին ու սիրված հիթեր, ներկաներն էլ ձայնակցել են։ Նաև մի քանի երգ է կատարել «Հայաստանի ձայնը 1»-ի հաղթող Մաշա Մնջոյանի հետ, այդ թվում՝ Թինա Թըրների «Simply The Best» հիթը։

Երգչուհին իր էներգետիկ կատարումներով ու ակտիվ ռիթմերով պարեցրել է ներկաներին ու անմիջական կատակներ արել: «Հայաստանի ձայնը» նախագծի թիմին ողջունելով բեմից՝ Սոնան կեսկատակ-կեսլուրջ խոսել է այժմ ընթացող չորրորդ եթերաշրջանում իր բացակայության մասին.«Ինչի՞ ինձ չկանչեցիք, վախեցաք մի հատ էլ հաղթե՞մ:)»:

Սոնան և Մաշա Մնջոյանը

bravo.am