Կիրկորովը մասնակցելու է Եվրատեսիլ-2018-ին
Advertisement 1000 x 90

Կիրկորովը մասնակցելու է Եվրատեսիլ-2018-ին

Ֆիլիպ Կիրկորովը 2018թ. ծրագրում է հանդես գալ Եվրատեսիլում, հաղորդում է Դնի.ռու պորտալը: Ըստ երգչի, իրեն առաջարկ է ուղարկվել «մեզ բարեկամ մի երկրից»:

«Իմ Dream Team-ը կանի հնարավոր ամեն ինչ փայլուն համարի՝ սկսած երգից մինչև բեմադրությունը, համար»,- հայտարարել է Կիրկորովը:

life.ru-ն հիշեցնում է, որ 2018թ. մայիսին Լիսաբոնում կայանալիք մրցույթին Ռուսաստանը կներկայացնի Յուլիա Սամոյլովան: Այս տարի նա չի կարողացել մասնակցել՝ Ուկրաինա նրա մուտքն արգելվել է Ղրիմում ելույթի պատճառով: