Երգչուհի Սյուզան Մարգարյանը մի քանի օրից նոր տեսահոլովակ կներկայացնի «Ամանոր» երգի հիման վրա, որի ռեժիսորը դուստրն է` Սիրուշոն։
Երգը 2010 թվականին թողարկված «Նոր տարի» ձայնասկավառակից է, որի բոլոր երգերի երաժշտությունն ու խոսքերը հեղինակել է Սիրուշոն։ Ձայնասկավառակը ներառում է 8 երգ։
«Նկարահանումներից 2 օր առաջ Սիրուշոն ասաց, որ պատրաստ լինեմ այդ օրվա համար։ Չեք պատկերացնի` ինչ անակնկալ էր ինձ համար։ Սիրուշոն ամեն ինչ գերազանց էր կազմակերպել։ Առավոտյան ժամը 8–ին գնացի դիմահարդարման, վարսահարդարման։ Ժամը 10–ին նկարահանող անձնակազմն արդեն ինձ էր սպասում։ Հագուստներն ու ամեն ինչ պատրաստված էին»,– պատմեց տկն Սյուզանը…
Ամբողջությամբ՝ life.tert.am