Քիմ Քարդաշյանը, որը կողոպուտի զոհ Է դարձել փարիզյան հյուրանոցում, իրեն է մեղավոր համարել պատահածի համար: Նա զղջում է, որ իր հարստությունը ցուցադրել է սոցիալական ցանցերում, հաղորդում է Daily Mail-ը:
People-ի աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ Նյու Յորք ժամանելուց հետո աստղը հանցագործության պատճառը համարել է 4,5 մլն դոլար արժողությամբ մատանու եւ մյուս թանկարժեք իրերի ցուցադրությամբ իր հրապարակումները:
«Քիմը շոկի մեջ է եւ իրեն է մեղադրում: Նա զղջում է, որ Snapchat-ի հավելվածում ներբեռնում էր ամուսնական մատանիով լուսանկարները եւ մշտապես կրում էր այն: Կողոպուտը հարկադրել է նրան խորհրդածել այն մասին, թե ինչպես է ինքը հագնվում եւ ինչով Է զբաղվում»,- հայտնել են նրա շրջապատի մարդիկ:
Զարդը հայտնիի ամուսնու՝ Քանյե Ուեսթի նվերն էր: Նշվում Է, որ ռեփերը ցանկություն է հայտնել կնոջ համար նոր մատանի գնել, բայց նա հրաժարվել է: Նաեւ երաժիշտը հուսով է, որ տեղի ունեցածը չի ազդի իրենց ընտանիքի վրա:
Լույս հոկտեմբերի 3-ի գիշերը դիմակավոր ու զինված երկու տղամարդիկ ներխուժել են Փարիզի Hotel de Pourtales-ում իջեւանած Քիմ Քարդաշյանի համարը: Հաղորդվել է, որ գողացել են հեռուստաաստղի ավելի քան 11 մլն դոլար գումարի թանկարժեք զարդեր եւ երկու շարժական հեռախոս: