Խոշոր հրդեհ Շիրակի մարզում. սոցիալապես անապահով քաղաքացին կրել է մոտ 10 մլն դրամի վնաս. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Խոշոր հրդեհ Շիրակի մարզում. սոցիալապես անապահով քաղաքացին կրել է մոտ 10 մլն դրամի վնաս. shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատ ահազանգ է ստացել, որ Շիրակ գյուղում անասնագոմ է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, հրդհեի վայր են ժամանել Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության փոխգնդապետ Վարդան Հարությունյանի և հրշեջ-փրկարարական ջոկատի հերթափոխի պետ Իգիթյանի գլխավորությամբ: Հրշեջները գյուղացիների հետ մի քանի ժամ պայքարել են նախ կրակի տարածման դեմ, իսկ հետո կանխման: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 6-րդ փողոցի 6-րդ տան բնակիչ, 56-ամյա Սուրեն Գրիգորյանին պատկանող անասնագոմում, հարակից հացատան տանիքում: Այդ ամենի հետևանքով Ս. Գրիգորյանը կրել է մոտ 10 մլն դրամի նյութական վնաս: Անասնագոմում ծխախեղդ են եղել նրան պատկանող 11 գլուխ խոշոր եղջերավոր անասուններն ու 25-ից ավելի հավեր:

Փաստի առթիվ ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում հետաքննություն է սկսվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com