Գերմանական Focus.de պորտալի տեղեկություններով՝ թալանել են 2008 թվականին ֆուտբոլային կարիերան ավարտած Օլիվեր Կանտի տունը:
Նախկին ֆուտբոլիստը եւ նրա ընտանիքի անդամները չեն տուժել. գողության պահին ոչ ոք տանը չի եղել։ Սակայն չարագործները տարել են չհրկիզվող պահարանը, որտեղ եղել է կանխիկ գումար։ Պատճառված վնասի չափը չի նշվում, սակայն հրապարակված տվյալների համաձայն՝ խոսքը բավական մեծ գումարի մասին է՝ 6 զրոներով։
Նշենք, որ Օլիվեր Կանը 11 տարի՝ 1995- 2006թթ., խաղացել է Գերմանիայի հավաքականի կազմում։