Հայր ու դուստր հայտնաբերվել են սպանված՝ խոշոր շահումից հետո
Advertisement 1000 x 90

Հայր ու դուստր հայտնաբերվել են սպանված՝ խոշոր շահումից հետո

69-ամյա Նոել Բրաունն ու 41-ամյա Մարիա Բրաունը հայտնաբերվել են մահացած Լոնդոնի հարավում՝ Դետֆորդում, գտնվող սեփական տանը: Մարմինները հայտնաբերելուց ոչ շատ առաջ Բրաունների հարևանները լսել են բարձրաձայն գոռոցներ, սակայն ուշադրություն չեն դարձրել դրանց վրա:

The Sun-ի հաղորդմամբ, Նոել Բրաունը թունդ խաղացող էր և հաճախ դրույքներ էր անում տեղական բուքմեյքերական գրասենյակում: Զոհվելուց ոչ շատ առաջ տղամարդուն բախտը ժպտացել էր՝ նրան հաջողվել էր խոշոր չափի գումար շահել:

Ոստիկանությունը նշում է, որ տղամարդու մոլուցքի մասին գիտեին Դետֆորդի շատ բնակիչներ: Նոելի դուստրը՝ Մարիա Բրաունը, առանձին էր բնակվում և սպանության օրը պարզապես հյուրընկալվել էր հոր մոտ:

Հոր և դստեր մարմինները հայտնաբերվել էին ոստիկանության կողմից երկուշաբթի օրը: Քննիչները դեռևս չգիտեն, թե հատկապես երբ է տեղի ունեցել կրկնակի սպանությունը, սակայն հայտնի է, որ հարևանները բարձրաձայն գոռոցներ են լսել նախօրեի գիշերը:

«Ես լսեցի ինչ-որ գոռոցներ գիշերվա ժամը երկուսին: Ես փակեցի պատուհանը և վերադարձա անկողին, քանի որ այստեղ հաճախ են գոռում»,- ասում է զոհվածների հարևանուհին:

Ներկա պահին քննությունը պարզում է, թե կապվա՞ծ է, արդյոք, Նոել Բրաունի և նրա դստեր սպանությունը շահումի հետ, թե՞ դա պարզապես զուգադիպություն է: Կալանավորումներ դեռևս չեն կատարվել, ոստիկանությունը խուզարկություններ է անցկացնում շրջանում:

pastinfo.am



Նման նյութեր