Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներն ուժով նրան ազատել են միկրոավտոբուսից, որտեղ քաղաքական գործչին պահում էին ուժայինները և փորձում էին տանել նրան: Այդ մասին Կիևից հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Սաակաշվիլին ուժայինների կողմից ձերբակալվել էր դեռ առավոտյան, բայց մինչ այժմ իրավապահներին չէր հաջողվում տեղափոխել նրան:
Սկզբում քաղաքական գործչի կողմնակիցները բարձրացել են միկրոավտոբուսի վրա և կոտրել հետևի դուռը, իսկ հետո ուժով ազատել Սահակաշվիլիին: Մադիկ շրջապատել են միկրոավտոբուսից դուրս բերված քաղաքական գործչին և նրան հեռու են տանում ուժայիններից: Ընդսմին բազմության միջից Սաակաշվիլին ցույց էր տալիս իր մի ձեռքը, որի վրա ձեռնաշղթա կար:
Ազատված Սաակաշվիլին կոչ է արել բոլորին՝ դուրս գալ Մայդան և շարունակել «խաղաղ բողոքը»:
Նա նաև հայտարարել է, որ ուղևորվում է խորհրդարան՝ «պահանջելու Ուկրաինայի նախագահի իմպիչմենտը»: