Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում Ռոսսելխոզնադզորը 710 կգ սառեցված ձուկ եւ ծովամթերք է առգրավել, որը պատրաստվում էին արտահանել Հայաստան, գրում է rusarminfo.ru-ն:
«Ներկա պահին դադարեցվել է երկու խմբաքանակ սառեցված ձկան եւ ծովամթերք Հայաստան արտահանելու փաստաթղթերի կազմումը: Դրանք օդանավակայանում են Մաքսային միության անասնաբուժական սերտիֆիկատներով», – նշված է Ռոսսելխոզնադզորի տարածած հայտարարության մեջ:
Ստուգող կառույցի տեղեկություններով, անասնաբուժական ստուգման արդյունքում պարզվել է, որ մթերքի մի մասը համապատասխան փաստաթղթեր չունի: Դրանից հետո խմբաքանակների բեռնումն արգելվել է: