Հայուհի Նադեժդա Բենկլյանը վրացական ավիացիայի ամենախիզախ կինն է. NASA-ի տիեզերագնաց
Advertisement 1000 x 90

Հայուհի Նադեժդա Բենկլյանը վրացական ավիացիայի ամենախիզախ կինն է. NASA-ի տիեզերագնաց

Վրաստանի քաղաքացիական ավիացիայի առաջին և առայժմ միակ կին օդաչուին` 25–ամյա հայուհի Նադեժդա Բենկլյանին NASA-ի տիեզերագնաց Հայդի Ֆայֆերը հանձնել է ԱՄՆ–ի դեսպանատան պարգևը «Կանանց առաջնորդության և արիության համար», հաղորդում է Sputnik Գրուզիան։ 

Պարգևատրման արարողությունը կայացել է Վրաստանի ավիացիոն համալսարանում, որի շրջանավարտ է Բենկլյանը։

«Ինձ համար մեծ պատիվ է, առավել ևս, որ այդ պարգևն ինձ հանձնել է նման կարևոր անձնավորություն։ Ես հիացած եմ նրանով։ Անհավանական է, երբ նման մարդը հիանում է քեզնով։ Պարզվում է` նա ցանկացել է օդաչու դառնալ, բայց տեսողական խնդիրների պատճառով չի կարողացել», – ասել է Բեկլյանը Sputnik Գրուզիային։

Մի քանի ամսի առաջ Բենկլյանը սկսել է աշխատել «Georgian Airways» ավիաընկերությունում։ Նա ապացուցեց, որ կինն էլ կարող է տղամարդուն հատուկ գործեր անել ու կառավարել ինքնաթիռը նրանցից էլ լավ։

Ֆայֆերը ոչ միայն NASA–ի տիեզերագնաց է 1993թ–ից, այլ նաև ԱՄՆ ծովային նավատորմի կապիտան։ Նա առաջին անգամ տիեզերքում եղել է 2006թ–ին։

armeniasputnik.am