Կնոջ կյանքի տևողության վրա ազդում է այն տարիքը, որում նա երեխա է ունեցել
Advertisement 1000 x 90

Կնոջ կյանքի տևողության վրա ազդում է այն տարիքը, որում նա երեխա է ունեցել

European Prospective Investigation into Cancer and Nutrition-ի գիտնականները, ովքեր անցկացրել են մասշտաբային հետազոտություններ, պարզել են, որ կնոջ տարիքը, որում նա ծննդաբերում է սերտ կապված է նրա կյանքի տևողության հետ։

Որպեսզի արդյունքները լինել ճշգրիտ, բժիշկները հետևել են կանանց 13 տարվա ընթացքում։ Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները տարբեր երկրներից մեծ հաճույքով համաձայնվել են մասնակցել ուսումնասիրություններին։ Հետազոտվել են մոտ 300 մարդ։ Եվ արդյունքները  ցույց են տվել, որ կանանց մեծամասնությունը ովքեր ծննդաբերել են 26-30 տարեկանում ավելի երկար են ապրել, քան նրանք ովքեր որոշել են ընտանիք կազմել 30-ից հետո։ Ինչպես նաև բժիշկները պարզել են, որ կյանքի տևողության վրա նաև դրական ազդում է երեխային կրծքով կերակրելը։

Սակայն, եթե երիտասարդ մայրերը ավելի մեծ ուշադրություն են դարձնում իրենց արտաքին տեսքին, քան երեխայի առողջությանը, ապա բժիշկների հիշեցումը ավելորդ չէր լինի ևս մեկ անգամ հնչեցնել։ Գիտնականները հիշեցնում են, որ կրծքով կերակրելու շնորհիվ երեխայի և մոր միջև ստեղծվում է անբաժան կապ, ոչ միայն էմոցիոնալ, այլ նաև պարզվում է ֆիզիկական, որն էլ թույլ է տալիս երկար ապրել։

hayinfo.net