ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին ժամը 13:30-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
Շիրակի մարզում, Լոռու մարզի Ստեփանավան և Սպիտակ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Սևան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Թալին քաղաքներում, Արագածի տարածաշրջանում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն:
Կոտայքի մարզում առկա է մառախուղ:
Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների և 30-ից ավել նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար: