Թաթան երեկ տոնել է ծննդյան տարեդարձը։ Երգիչը բոլորել է 55 տարին։ Նա ծնունդը նշել է երկրպագուների հետ` Թաթայի 55-ամյակը նշանավորվել է Արգենտինայում համերգով։ Ի դեպ, երգիչն առաջին անգամ է ներկայանում Արգենտինայում։
Երգչի համերգի ժամանակ երաժիշտները, գործընկերներն ու երկրպագուները շնորհավորել են նրան ու անակնկալ մատուցել` համերգի կեսից երաժիշտները սկսում են նվագել ու երգել happy birthday, իսկ երկրպագուները միանում են նրանց։
«Իմ սիրելիներ, սա իմ լավագույն տարեդարձներից մեկն է, որ ես անցկացնում եմ իմ սիրելի հանդիսատեսի հետ։ Շատ շնորհակալ եմ, Տեր Աստված, շատ շնորհակալ եմ ձեզ` էս գեղեցիկ օրը կազմակերպելու համար։ Շնորհակալ եմ ընկերներիս, որ ինձ նման անակնակալ են պատրաստել»,- ի պատասխան` ասել է Թաթան։
Tert.am Life–ը ներկայացնում է տեսանյութ համերգից։