Վիետնամցի հեծանվորդը փրկել է խեղդվող շնիկին՝ թոքերի արհեստական օդափոխում կատարելով պլաստիկե շշի միջոցով: Գործընթացը նա գրանցել է իր սաղավարտին ամրացված տեսախցիկով:
Նախ նա շփել է գիտացությունը կորցրած կենդանուն և ստուգել, թե նա լեզուն կուլ չի տվել արդյոք, այնուհետև կտրված տակով շիշը դրել է դնչիկին և շնչել շշի բերանով: Դրանից հետո շան ձագն սկսել է կյանքի նշաններ ցույց տալ: Հեծանվորդը շան ձագին փաթաթել է գործվածքի մեջ՝ տաքացնելու համար:
Վիետնամի զանգվածային լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ գործել է ներշնչմամբ և բնավ չի իմացել, թե ինչպես է ճիշտ կատարվում արհեստական շնդառությունը: