75 տարեկան հասակում Լոնդոնի հիվանդանոցներից մեկում մահացել է մոդել, սառը պատերազմի դարաշրջանի լրտեսական սկանդալի մեջ ներքաշված Քրիստին Քիլերը, տեղեկացնում է BBC-ին: Like 0 Tweet Համօգտագործել Ֆոտոմոդելի հետ սիրային կապը 1963 թվականին վերջ է դրել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Փրոֆյումոյի կարիերային:
Ավելի ուշ պարզվել է, որ երիտիասարդ աղջիկը միաժամանակ եղել է Լոնդոնում խորհրդային դեսպանության ռազմածովային կցորդի օգնական Եվգենի Իվանովի սիրուհին: Թե նա որևէ տեղեկատվություն հայտնել է արդյոք խորհրդային դիվանագետին, հայտնի չէ մինչ օրս:
Սակայն բուն այն փաստը, որ Պահպանողական կուսակցությունից նախարարը սիրուհի է ունեցել, և հակահետախուզության կասկածանքները, թե խոսքը վերաբերում է լրտեսությանը, Փրոֆյումոյին հարկադրել են, որ պաշտոնաթող լինի:
Քիլերի որդու՝ Սեյմուր Փլաթի խոսքով՝ իր մայրը «վաստակել է իր տեղը բրիտանական պատմութան մեջ՝ վճարելով վիթխարի անձնական գին»: Նա հավելել է, որ ընտանիքը հպարտանում է նրանով: