Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածում Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հավանաբար, կլքի «կարմիր սատանաների» շարքերը, գրում է անգլիական Express պարբերականը։
Երեկ երեկոյան «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի եզրափակիչ խաղում հանդես է եկել ԲԿՄԱ-ի դեմ։ Մխիթարյանը կրկին դուրս չի եկել խաղադաշտ։
««Մանչեսթեր Յունայթեդը», հավանաբար, կվաճառի Մխիթարյանին։ Հայ կիսապաշտպանը «Օլդ Թրաֆորդում» անցանկալի անձ է դարձել։ Այն, որ Հենրիխը չի ընդգրկվել ԲԿՄԱ-ի դեմ խաղի (որը ոչինչ չէր որոշում) հայտացուցակում, հաստատում է նրա հեռանալու հավանականությունը։ Մոուրինյուն ուզում է «պայթուցիկ» «տասնյակ» տեսնել իր թիմում, որն ունակ կլինի հաղթահարելու նաև «փոթորիկը»։ Մխիթարյանն այդ հայեցակարգին չի համապատասխանում», — գրում է Express-ը։
Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am