Ֆուտբոլի Հայաստանի և Ռումինիայի միջև աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումը կսպասարկի Ռուսաստանի մրցավարական անձնակազմը՝ Վլադիսլավ Բեզբորոդովի գլխավորությամբ:
Հայաստան-Ռումինիա խաղը կկայանա հոկտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կսկսվի ժամը 20:00-ին:
43-ամյա Վլադիսլավ Բեզբորոդովը նախկին ֆուտբոլիստ է: Մրցավարական կարիերան նա սկսել է 2001-ին, իսկ 2007-ից սպասարկում է Ռուսաստանի առաջնության խաղերը: Աղբյուրը՝ ՀՖՖ պաշտոնական կայք: