Վահան Ասատրյանի Facebook-յան մտորումները:
ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանի ապագա մտքերից:
Հիվանդների վերաբերյալ.
«Հիվանդը քիչ է ուտում, հետևաբար հիվանդը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափելու է ուտելիքից…»:
Դեղերի թանկացման վերաբերյալ.
«Աղքատը քիչ է դեղ օգտագործում, հետևաբար դեղերի հետագա թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ կերպով խուսափելու է թանկացած դեղ օգտագործելուց…»:
Շփման գծի վերաբերյալ.
«Հակառակորդը շատ է կրակում, հետևաբար շփման գծում հակառակորդի կրակելը բերում է նրան, որ հակառակորդի սպառազինությունը նվազելու է և հակառակորդը ինքնաբուխ ձևով խուսափելու է շատ կրակելուց…»:
Կրթության վերաբերյալ.
«Աղքատը քիչ է սովորում, հետևաբար կրթության համակարգի թերությունները բերում են նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափելու է կրթությունից…»:
© ես այսօր այստեղ եմ, ձեր կողքին կանգնած