Ձեր բախտը չի՞ բերում սիրո մեջ, մի անհանգստացեք, քանի որ ձեր բախտը շուտով կբերի գումարի հարցում։
Հնարավոր է 2018 թվականին հենց ձեզ համար են աստղերը պատրաստել երջանիկ և հարուստ կյանք, հնարավոր է, որ հենց դուք եք դառնալու հաջորդ Բիլ Գեյթսը։
Կարող եք վստահ լինել ձեր հաջողակ լինելու մեջ եթե պատկանում եք կենդանակերպի այս նշաններից որևէ մեկին։
1. Կույսեր
- Երջանիկ օր՝ չորեքշաբթի։
- Երջանիկ թվեր՝ 5, 14, 23, 32, 41, 50։
- Համապատասխան գույներ՝ սպիտակ, դեղին, նարնջագույն, մոխրագույն։
- Քար՝ տոպազ
Կույսերը վճռական և աշխատասեր մարդիկ են, ովքեր օժտված են վերլուծողական մտածելակերպով։ Մեծ հաջողությունների հասնելու համար նրանց առաջ է մղում նպատակասլացությունը։
Այսպիսի մարդիկ նայում են աշխարհին ռեալ կերպով։ Սա կենդանակերպի ամենահանգիստ նշանն է։ Կույսերը գիտեն, ինչպես իրենց զսպեն անգամ ամենադժվար իրավիճակներում։
Նրանք շատ լավ մարդիկ են և իրենց գործի վարպետներն են։
Շան տարին իդեալական է Կույսերի համար, որպեսզի կարողանան ցույց տալ իրենց լավագույն որակները։ Ձեզ հարկավոր է միայն անել այն ինչը միշտ անում եք՝ բարելավվել ամեն ինչ, ինչին որ դիպչում եք։
Այս նշանի ներկայացուցիչներ են ամերիկացի միլիադատերեր` Ուորրեն Բաֆֆետը և Լարրի Էլլիսոնը։
2. Կարիճներ.
- Երջանիկ օր՝ կիրակի, երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի։
- Երջանիկ թվեր՝ 8, 17, 26, 35, 44, 53։
- Համապատասխան գույներ՝ կարմիր և մանուշակագույն։
- Քար՝ օպալ։
Ամբողջ իրենց խարիզման նրանք օգտագործում են որպեսզի վաճառեն ինչ-որ իր իրենց ցանկալի գնով։ Կարիճների նպատակը՝ ստիպել ձեզ անել այն, ինչ իրենք են ցանկանում։ Կարևոր չէ դուք համաձայն եք, թե ոչ։
Կարիճը՝ ջրային նշան է։ Այսպիսի մարդկանց մոտ լավ զարգացած է ինտուիցիան և մարդկանց լավ ճանաչելու ունակությունը։ Նրանք կենդանակերպի ամենահետաքրքրասեր նշանի ներկայացուցիչներն են։
Մյուս տարի դուք ձեր կենտրոնանալու և աշխատելու ունակության շնորհիվ կհասնեք մեծ հաջողությունների ուսման մեջ։
Շան տարում, դուք գրեթե հարուստ կդառնաք, եթե սովորեք ձեր սխալների վրա և շարժվեք առաջ։
Նշանի ներկայացուցիչ՝ Բիլ Գեյթս։
3. Առյուծ
- Երջանիկ օր՝ երեքշաբթի, ուրբաթ, կիրակի։
- Երջանիկ թիվ՝ 5, 14, 13, 32, 41, 50։
- Համապատասխան գույն՝ ոսկեգույն, նարնջագույն, դեղին, կարմիր։
- Քար՝ սուտակ (ռուբին )։
Առյուծը՝ միակ կրակոտ նշանն է այս ցանկում։ Առյուծները ջունգլիի արքաներն են, մարդանց մեջ այս ներկայացուցիչները ամենաշատ էներգիա ունեցող և նախաձեռնող մարդիկ են։
Առանձնանում են խիզախությամբ և անհավանական խարիզմայով։ Սիրում են լինել ուշադրության կենտրոնում։
Նրանք հրաշալի գիտեն իրենց հնարավորությունները և թե ինչպես պետք է դրանք օգտագործեն, որպեսզի հասնեն ցանկալի արդյուքնի։
Հաջորդ տարվա գույնը դեղինն է, որն էլ ամենահամապատասխանն է Առյուծների համար։ Դրա համար էլ նրանք մեծ շանսեր ունեն ավելացնելու իրենց բանկային հաշիվը 2018-ին։
Նշանի ներկայացուցիչներն են՝ Կոկո Շանելը, Իվ Սեն Լորանը, Ջոան Ռոուլինգը։
4. Ցուլ
- Երջանիկ օր՝ երկուշաբթի, ուրբաթ, շաբաթ։
- Երջանիկ թիվ՝ 2, 11, 29, 37, 56։
- Գույն՝ սպիտակ և կանաչ։
- Քար՝ զմրուխտ։
Այս նշանի մարդիկ տարբերվում են հետևողականությամբ, նրանք կարողանում են փոխհարաբերություններ հաստատել, հավատարիմ են նրանց, ովքեր սիրում են իրենց:
Նրանք չեն հենվում բնազդներին, այլ մտածում են ռացիոնալ և քննադատաբար։ Չեն ծախսում դատարկ բաների վրա ավելորդ ժամանակ։
Գործընկերները գնահատում են այսպիսի մարդկանց հուսալիությունը և կայունությունը։ Ցլերը լավագույն խորհրդատուներն են բիզնեսում, այդ հարցում նրանց կարելի է ամբողջովին վստահել։
Հաջորդ տարի Ցլերը պետք է ապրեն պարզ կյանքով առանց շեղումների և շատ տնտեսեն։ Նրա փոխարեն, որպեսզի գումար ծախսեք մեքենայի կամ նոր տան համար, ավելի լավ է ներդնեք բիզեսի մեջ այդ գումարը, քանի որ այն ամենայն հավանականությամբ շահավետ կլինի ձեզ համար։
Նշանի ներկայացուցիչներ՝ Red Bull ընկերության համահիմնադիր Դիտրիխ Մատեշից և Dyson փոշեկուլի ստեղծող Ջեյմս Դայսոն։
5. Խեցգետին
- Երջանիկ թվեր՝ 4, 13, 22, 31, 40, 48, 57։
- Երջանիկ օր՝ երեքշաբթի, ուրբաթ, հինգշաբթի, կիրակի։
- Գույն՝ կապույտ, արծաթափայլ։
- Քար՝ մարգարիտ։
Սա ջրային նշան է։ Խեցգետինները ոգեշնչում և խթանում են ուրիշներին զարգանալու և աճելու համար։ Նրանք վստահ են իրենց վրա, կենտրոնացած են և զգայուն։
Նրանք օժտված են հրաշալի կազմակերպչական ունակություններով և կարող են գրավել շրջապատի մարդկանց ուշադրությունը։ Սիրում են խորհրդակցել ուրիշների հետ այն հարցերում, որոնցում մասնագետ են։
2018 թվականը կլինի ամբողջովին թարմ և օրիգինալ մտքերով լի։ Հասնել հաջողությունների խեցգետիններին կհաջողվի շնորհիվ իրենց ստեղծագործական ունակությունների և հետաքրքրությունների։
Խեցգետիններին հարկավոր է անել այն, ինչ սիրում են և սիրել այն, ինչ անում են։ Եվ միայն այդ ժամանակ դուք երբեք չեք տեսնի նրանց դժգոհ իրենց կատարած աշխատանքից։