Խորվաթ դիզայներ Սանդա Անդեռլոնը ստեղծել է մի նկար, որում արտացոլել է անցնող 2017 թվականի բոլոր հիմնական իրադարձությունները: Այն հրապարակված է Beutler Ink պորտալում:
Նկարն ընդգրկում է ավելի քան 100 իրադարձություն, որոնք տարվա ընթացքում տեղի են ունեցել համաշխարհային քաղաքականության,
սպորտի և մշակույթի բնագավառում:
Այսպես, վերևի աջ մասում RIP մակագրության շուրջ բոլոր մահացած հայտնիների, այդ թվում՝ Չեսթեր Բենինգթոնի և Հյու Հեֆների լուսանկարներն են:
Ավելի ներքևում ցուցադրված են ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Դոնալդ Թրամփի և մյուս քաղաքական գործիչների լուսանկարները, էլ ավելի ներքևում «տարվա մենամարտն» է Մաքգրեգորի և Մեյուեզերի միջև:
Նաև նկարում կարելի է գտնել սկանդալներով հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի և Քևին Սփեյսիի սեռական ոտնձգությունների զոհերին, «Շատ տարօրինակ գործեր» և «Թվին Փիքս» սերիալների հերոսներին, ինչպես նաև հղի Բեյոնսեի լուսանկարը և լայն տարածում ստացած մեմերը:
Պորտալում, որի պատվերով ստեղծվել է նախագիծը, առկա է այն ամենի մանրամասն նկարագրությունը, ինչը պատկերված է նկարում: