Ռուսական Sports պարբերականն անդրադարձել է ԱՊԼ-ի ունիկալ ֆուտբոլիստներին: Խորհրդանշական հավաքականում հայտնվել են ֆուտբոլիստներ, ովքեր իրենց երկրի միակ ներայացուցիչն են ԱՊԼ-ում:
Ալի Ալ-Հաբսի-դարպասապահ
Հաբսին խաղում է Օմանի հավաքականում: Դարպասապահը հանդես է եկել երեք անգլիական ակումբում՝ «Ուիգան», «Բոլտոն», «Ռեդինգ»:
Կուկո Մարտինա-աջ պաշտպան
Մարտինան խաղում է Կյուրասոյի հավաքականում: Իր կարիերայում պաշտպանը խաղացել է երկու անգլիական ակումբում՝ «Սաութհեմթոն», «Էվերթոն»:
Դենի Հարինգբոթամ-ձախ պաշտպան
Ջիբրալթարի հավաքականի ֆուտբոլիստը խաղացել է ԱՊԼ-ի 5 ակումբներում՝ «Մանչեսթեր Յունայթեդ», «Դերբի», «Սաութհեմփթոն», «Սանդերլենդ», «Սթոք Սիթի»:
Լորիկ Ցանա-կենտրոնական պաշտպան
Ալբանիայի հավաքականի ֆուտբոլիստը խաղում է նաև անգլիական «Սանդերլենդում»:
Վիկտոր Վանյամա-կենտրոնական պաշտպան
Խորհրդանշական հավաքականում է նաև Վանյաման, ով Քենիայի հավաքականի ֆուտբոլիստ է: Անգլիական ակումբներից Վանյաման խաղացել է «Սաութհեմփթոնում» և «Տոտենհեմում»:
Գաել Բիգիրմանա-կենտրոնական կիսապաշտպան
Կիսապաշտպանը Բուրունդիի հավաքականի և անգլիական «Նյուքասլ Յունայթեդի» ֆուտբոլիստ է:
Հենրիխ Մխիթարյան-կենտրոնական կիսապաշտպան
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ևս իր երկրի միակ ներկայացուցիչն է Անգլիայում: Մինչ Մխիթարյանն Անգլիայում հանդես են եկել նաև այլ հայ ֆուտբոլիստներ, օրինակ՝ Իրանի ազգային հավաքականի նախկին ավագ Անդրանիկ Թեյմուրյանը, սակայն Մխիթարյանը միակն է, ով ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը և Հայաստանի ազգային հավաքականը:
Մո Բերոու-աջ կիսապաշտպան
Գամբիայի հավաքականի ֆուտբոլիստը հանդես է գալիս անգլիական «Սուոնսիում»:
Մանուշու-աջ կիսապաշտպան
Անգոլայի հավաքականի միակ ներկայացուցիչն Անգլիայում Մանուշուն է: Իր կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», իսկ հիմա խաղում է «Հալ Սիթիում»:
Բերսանտ Ցելինա-հարձակվողական ոճի կիսապաշտպան
Կոսովոյի հավաքականի ֆուտբոլիստը հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում»:
Բերտրան Տրաորե-հարձակվող
Բուրկինա-Ֆասոյի և «Չելսիի» ֆուտբոլիստը խորհրդանշական հավաքականի միակ հարձակվողն է:
Սիրարփի Աղաբաբյան