10 խորհուրդ տղամարդկանց՝ ամեն առավոտ կիրառելու համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

10 խորհուրդ տղամարդկանց՝ ամեն առավոտ կիրառելու համար

Ամեն նոր օրվա սկիզբն ավելի լավը դառնալու ևս մեկ հնարավորություն է: insider.pro կայքն առաջարկում է առավոտյան  10 «ծիսակատարություններ», որոնք կօգնեն ավելի լավ տեսք ունենալ արդեն այսօր, և հիմնովին կփոխեն կյանքի որակը:

Օրը սկսեք մարմնամարզությամբ

Առավոտյան վարժանքների ժամանակ լավ քրտնելը մարմինն ու ուղեղը մարզելու միջոց է: Բացի դրանից՝ վարժությունները կօգնեն ավելի պիրկ ու գրավիչ մարմին ունենալ, դրանց առաջացրած էնդորֆինները կպարգևեն կենսուրախություն և կապահովեն բարձր տրամադրություն, իսկ մաշկը ժամանակի հետ ավելի  մաքուր կդառնա: Նաև՝ կկարողանաք հաղթահարել սթրեսն ամբողջ օրվա ընթացքում:  Չնայած նրան, որ օգուտ կբերի ամեն տեսակի վարժություն, նախապատվությունը տվեք կարդիո մարզանքներին, քանի որ առավոտյան ժամերին ավելի շատ ճարպ է այրվում, իսկ ուժային վարժությունները թողեք ավելի ուշ ժամի համար:

Նորմալ նախաճաշեք

9e0ff3acf

Ձեր մարմինը դրեք մեքենայի տեղ. լավ աշխատելու համար նրան հարկավոր է վառելանյութ, և վառելանյութի մի քանի տեսակն ավելի նախընտրելի են, քան մյուսները: Ձեր շարժիչը կարգի գցեք՝ օրը սկսելով նախաճաշից, որը կապահովի ձեր երկար ժամերի շրջապտույտը: Եթե ժամանակ չունեք, ապա պատրաստեք պրոտեիններով հարուստ սմուզի՝ բլենդերի մեջ լցնելով կաթ, մրգեր և ավելացնելով մեկ գդալ պրոտեինի փոշի:

Մաքուր ատամներ

Կարելի է վիճել այն մասին, թե դա անել նախաճաշից առա՞ջ, թե՞ հետո, բայց բոլորը կհամաձայնեն, որ առավոտյան ատամները մաքրելն անհրաժեշտ է ինչպես՝ բերանի խոռոչի առողջության, այնպես էլ՝ առողջ ժպիտի համար:

Օգտագործեք կոպերի համար նախատեսված քսուք

9e0ff3ad0

Կոպերի մաշկը նուրբ ու զգայուն է, այն հատվածներից է, որտեղ առաջինը կտեսնեք ծերացման նշանները: Քսուքը կփափկեցնի և կհարթեցնի չոր մաշկը կոպերի շրջանում և կկանխի կնճիռների առաջացումը: Հատկապես լավն են ռետինոլ պարունակող միջոցները:

Սափրվեք

Կանանց մեծ մասը նախընտրում է նոր սափրված տղամարդկանց, դրա համար հոգ տարեք այն մասին, որպեսզի ժամանակ հատկացնեք սափրվելուն:

Կատարեք 100 հրում

9e0ff3ad1

Այս խորհուրդը կարող է հին լինել, բայց փորձված է: Ավելացնելով 100 հրում առավոտյան կարդիո մարզանքին, դուք կամրացնեք ձեր կոնքամկանները:

Վերցրեք ճաշը ձեզ հետ

img_6197

Դա կխլի ընդամենը մի քանի րոպե, բայց փոխարենը՝ կապահովագրվեք մեծ քանակությամբ ավելորդ կալորիաներից, անպետք նատրիումից, որոնք ստանում եք՝ ընդմիջման ժամանակ պատրաստի սնունդ ընդունելով: Եթե դուք այն մարդկանցից եք, որ ոչինչ չեն հասցնում, փորձեք գոնե շաբաթը երկու անգամ ձեզ հետ վերցնել ճաշը, և կտեսնեք, որ կորցրել եք մի քանի կգ քաշ և կարգավորել եք խոլեստերինի չափը:

Օգտագործեք դեմքը թարմացնող միջոցներ

Որպեսզի վայրկենական թարմացնեք ձեր դեմքը, մերսեք այն հենց լոգարանում՝ օգտագործելով դեմքը մաքրող բարձրորակ միջոցներ: Գտեք այնպիսի միջոցներ, որոնք պարունակում են մաքրող սկրաբ կամ 2 տոկոսանոց սալիցիլաթթվի լուծույթ. և՛ մեկը, և՛ մյուսը կմաքրեն մաշկի ծակոտիները, ինչը մի քանի ամսվա ընթացքում կթարմացնի մաշկը: Որպեսզի խուսափեք մաշկի վրա հետքերի առաջացումից և մաշկին արագ թարմ տեսք հաղորդեք, լվացվեք սառը ջրով:

Օգտագործեք կոֆեին

9e0ff3ad2

Սև սուրճը և կանաչ կամ սև թեյը հրաշալի հակաօքսիդանտներ են, որոնք կօգնեք ավելի երիտասարդ տեսք ունենալ:

Օգտագործեք «ֆիրմային բույրը»

201652112525897

Եթե մշտապես օգտագործեք միևնույն օծանելիքը, ապա կանայք կասոցիացնեն այդ բույրը հենց ձեզ հետ: Որպեսզի ամբողջ օրվա ընթացքում հրաշալի բույր ունենաք, օգտագործեք միևնույն ընկերության օծանելիքը, դեզոդորանտը, շամպունը, օճառը և լոգանքի գելը:

Թարգմանությունը՝ 168.am-ի