Այս տարվա հոկտեմբերին հայտնի դարձավ, որ ՖԻՖԱ-ի 2017 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, լավագույն խաղացող` պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Նաեւ հայտնի դարձավ, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը եւ թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը նույնպես քվեարկել են Ռոնալդուի ու Զիդանի օգտին:
Գուցե թե ժամանակային առումով համընկավ, բայց ուշագրավ է, որ այս քվեարկությունից հետո անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն սկսեց բացասական գնահատականներ հնչեցնել Մխիթարյանի հասցեին, մասնավորապես, թե նա լավ էր մեկնարկել, սակայն հետո իջեցրել է ելույթների մակարդակը: «Ինձ դուր չեկան Մխիթարյանի ելույթները վերջին խաղերում: Խոսքը 2-3 հանդիպման մասին չէ, այլ 3, 4, 5: Նա լավ սկսեց մրցաշրջանը, սակայն հետո սկսեց աստիճանաբար անհետանալ: Նրա ելույթի մակարդակը նվազեց գոլերի, գոլային փոխանցումների, պրեսինգի, գնդակը խլելու տեսանկյունից, որը պետք է կատարի փլեյմեյքերը: Դա բավարար էր, որպեսզի շանս տամ ուրիշներին»,- ասել էր Մոուրինյուն:
Վերջին երկու խաղերում Մխիթարյանը բացակայում էր: Հիմքեր կան ենթադրելու, թե կրկնվում է այն պատմությունը, որ տարիներ առաջ տեղի էր ունեցել Իկեր Կասիլյասի եւ Ժոզե Մոուրինյոյի միջեւ, երբ վերջինս Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչն էր: 2011-ին Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը չէր քվեարկել իր մարզիչի օգտին Fifa Ballon d’Or մրցանակաբաշխության ժամանակ: Նա մասնավորապես քվեարկել էր Կրիշտիանու Ռոնալդուի, Մեսութ Օզիլի եւ Լեոնել Մեսսի օգտին՝ որպես ֆուտբոլիստների:
Այդ տարի տարվա մարզիչ ճանաչվեց Բարսելոնայի հավաքականի մարզիչը՝ Պեպ Գվարդիոլան: Դարպասապահի եւ մարզիչի միջեւ սկիզբ առավ հակամարտություն, որի ընթացքում մամուլին հայտնի էին դառնում մանրամասներ, թե Ժոզե Մոուրինյոն շուրջ 1 ամիս չի խոսում թիմի ավագ Իկեր Կասիլյասի հետ: Կամ՝ որ մարզիչը Կասիլյասի լրագրող ընկերուհուն՝ Սառա Կարբոներոյին է համարում արտահոսքերի աղբյուր: Հրապարակավ Ժոզե Մոուրինյոյից պահանջվում էր Կասիլյասի հանդեպ ավելի մեծ հարգանք դրսեւորել: Դարպասապահը սկսեց ավելի շատ ժամանակ անցկացնել պահեստայինների նստարանին:
Ամբողջությամբ՝ այստեղ.