Շատերն են լսել սեռական հարաբերության առավելությունների մասին։ Բայց քչերը գիտեն, թե կոնկրետ ինչ խնդիրների դեպքում այն կարող է օգտակար լինել։ Mirkrasoty.life-ը գրում է, որ ինտիմ հարաբերություններն օգնում են լավացնել հոգեկան առողջությունը, արյան շրջանառությունը… շարքը կարելի է շարունակել։
Սիրտ։ Պարբերական սեռական հարաբերություն ունենալն օգնում է պահպանել սրտի ակտիվ աշխատանքը, ինչի արդյունքում այն ավելի լավ է աշխատում։
Գլխացավ։ Գլխացավը հանգստացնելու գործում կարող է օգտակար լինել նաև սեռական հարաբերությունը։ Այդ ընթացքում արտադրվում է օքսիտոցին, մեծանում է էնդորֆինների քանակը։ Այս հորմոններն օրգանիզմին օգնում են թուլանալ։
Դեպրեսիա։ Ինտիմ հարաբերություններն իսկապես արդյունավետ են դեպրեսիայի դեմ պայքարում։ Սեռական կապն օգնում է բարձրացնել զուգընկերների ինքնագնահատականը։
Անքնություն։ Երբ թուլանում եք, ազատվում եք լարվածությունից, ինչը դրական ազդեցություն է ունենում քնի որակի վրա։
Միզարձակումը զսպելու անկարողություն։ Սեռական հարաբերություն ունենալը կարող է օգտակար լինել նաև այս գործում։
Գրիպ։ Սեռական հարաբերությունը գրիպի նշանները թուլացնելու լավագույն միջոցներից մեկն է։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ հակամարմիններ արտադրվում են հաճույք ստանալիս։ Դրանք դառնում են հակավիրուսային միջոցներ։
Մկանային ցավեր։ Եթե ձեզ անհրաժեշտ է թուլանալ, սեռական հարաբերությունը լավագույն տարբերակներից մեկն է։
Փայլուն մաշկ։ Սեռական մտերմությունն օգնում է նաև փայլուն ու նուրբ մաշկ ունենալ։ Սեռական ակտի ընթացքում տոքսիները դուրս են բերվում օրգանիզմից. դրանց կուտակումը բացասաբար է անդրադառնում մաշկի որակի վրա։
Շագանակագեղձ։ Ինտիմ կապը կարող է նվազեցնել շագանակագեղձի քաղցկեցող հիվանդանալու հավանականությունը։
Կրքծագեղձի քաղցկեղ։ Եվս մեկ վիճակ, որի կանխարգելմանը կարող է նպաստել սեռական ակտը։
Նյութը հրապարակման պատրաստեց blog.168.am-ը