Սուպեր Սաքոյի՝ Փառքի ծառուղում աստղի արժանանալու և Թուրքիայում «Մի գնա» երգի համար մրցանակ ստանալու մասին
Advertisement 1000 x 90

Սուպեր Սաքոյի՝ Փառքի ծառուղում աստղի արժանանալու և Թուրքիայում «Մի գնա» երգի համար մրցանակ ստանալու մասին

Երեկ մամուլում լուր տարածվեց, որ ամերիկաբնակ երգիչ Սուպեր Սաքոն աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում (Hollywood Walk of Fame): Աստղերը նվիրում են կինոյի, հեռուստատեսության, երաժշտության, ռադիոյի և թատրոնի ասպարեզում ներդրում ունեցած հայտնիներին:

BlogNews.am-ի հավաստի տեղեկությամբ՝ Սաքոյին աստղը շնորհել են ինքնուրույն հաջողության հասնելու, երեսունչորս շրջագայություն ունենալու և մասնավորապես՝ «Մի գնա» երգի տարածվածության համար, որի դիտումները գերազանցել էին 130 միլիոնը: Ըստ կանոնի՝ սկզբում տալիս են վկայագիրը, այնուհետև այն հայտնվում է փառքի ծառուղում:

Սուպեր Սաքոյի և Թաթուլի «Մի գնա» երգը լայն տարածում գտավ համացանցում, այն սկսեցին կատարել մի քանի երկրներում, ինչպես նաև Թուրքիայում: Ի դեպ՝ մեզ հասած հավաստի տվյալներով՝  Թուրքիայում «Մի գնա» երգն արժանացել է տարվա հիթ մրցանակին. Սարգիսը չի մեկնել Թուրքիա, սակայն մրցանակն ուղարկելու են նրան:

Շուտով BlogNews.am-ն իր ընթերցողին կներկայացնի երգչի հետ հարցազրույց: