Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Սոն է
Advertisement 1000 x 90

Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Սոն է

Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Լոնդոնի մրցաշարում հայտնի է:

«London chess classic»-ի հաջորդ` 6-րդ տուրում Լևոն Արոնյանը կմրցի ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոյի հետ: Մյուս զույգերն են. Ադամս-Նեպոմնյաշչի, Նակամուրա-Կարլսեն, Վաշիե-Լագրավ-Կարուանա, Անանդ-Կարյակին:

5 տուրից հետո Ֆաբիանու Կարուանան ունի 3,5 միավոր: 2,5 միավոր ունեն Վաշիե-Լագրավը, Սոն, Նակամուրան, Նեպոմնյաշչին, Ադամսը, Կարլսենը, Արոնյանը:

Մրցաշարը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 300.000 ԱՄՆ դոլար, կտևի մինչև դեկտեմբերի 11-ը: «London Chess Classic»-ի գործող չեմպիոնը ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: Այս մրցաշարում առավելագույնը՝ չորս անգամ հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (2009, 2010, 2012, 2015):