
London Chess Classic մրցաշարում ընթանում է 6-րդ տուրը:
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն այս տուրում մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ: Մեր շախմատիստը հանդես էր գալիս սև խաղաքարերով:
Պարտիան ավարտվել է 38-րդ քայլին, երբ շախմատիստները համաձայնվել են խաղալ ելք կնքել:
Վաշիե-Լագրավ – Կարուանա և Անանդ-Կարյակին պարտիաները ևս ավարտվել են ոչ-ոքիով: Ադամս-Նեպոմնյաշչի և Նակամուրա-Կարլսեն պարտիաները դեռ շարունակվում են:
Ներկա պահին Արոնյանը 3 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: Առաջատարը Ֆաբիանո Կարուանան է` 4 միավորով:
armsport.am