
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գովեստի խոսքեր է հղել թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին, ով երեկ ստացել է 5-րդ «Ոսկե գնդակը»:
Ֆրանսիացին կարծում է, որ պորտուգալացին ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է:
«Կրիշտիանուի մասին շատ բան է խոսվել: Հիմա նոր խոսքեր գտնելը բավականին դժվար է: Այն, ինչ նա անում է խաղադաշտում, պարզապես ֆենոմենալ է:
Նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է: Շատ ֆուտբոլիստներ կան, որոնք պատմություն են գրել «Ռեալում», սակայն այն, ինչ արել է Ռոնալդուն, չի արել ոչ ոք»,- ֆրանսիացու խոսքն է մեջբերում «Marca»-ն:
armsport.am