Շոտլանդացի հետազոտողները պարզել են, որ բուլղարական պղպեղի և գազարի օգտագործումը մարդուն ավելի գրավիչ է դարձնում, – հայտնում է Kedem-ը:
Փորձի ընթացքում կամավորները 6 շաբաթ ամեն օր կերել են մեկ կարմիր կամ դեղին պղպեղ և խմել են 150-ական մլ գազարի հյութ, ինչից հետո կամավորների մյուս խումբը գնահատել է նրանց լուսանկարները:
Պարզվել է՝ այդպիսի սնունդը դեմքի մաշկին տվել է հաճելի երանգ և թարմ տեսք:
Կարոտինոիդների բարձր պարունակության շնորհիվ պղպեղը և գազարը լավացնում են մազերի և եղունգների վիճակը, նաև առույգացնում են և ավելացնում աչքերի փայլը: