Երբ գործը հասնում է առողջական վիճակի վերլուծությանը, որպես կանոն՝ շեշտը դնում ենք քաշի վրա։ Իհարկե, այս փոփոխվող ցուցանիշը կարևոր է, սակայն գոյություն ունեն մի խումբ այլ նշաններ, որոնք կարող են վկայել հնարավոր խնդիրների առկայության մասին։ Fabiosa.com-ը ներկայացրել է 7 պարզ միջոց՝ վերլուծելու սեփական առողջական վիճակը։
Որովայնի շրջագիծ
Մասնագետները կարծում են, որ որովայնի շրջագիծը շատ ավելի ինֆորմատիվ ցուցանիշ է, քան մարմնի ընդհանուր զանգվածը։ Ճարպը, որը կուտակվում է մարմնի այս հատվածում, կարող է վկայել առողջության հետ կապված լուրջ խնդիրների առկայության մասին։ Սա վերաբերում է նաև այն մարդկանց, ում քաշը նորմայի սահմաններում է, բայց նկատվում է ճարպային կուտակում մարմնի այդ հատվածում։
Որքան ջուր եք խմում օրվա ընթացքում
Ջուրն անհրաժեշտ պայման է առողջ լինելու և լավ ինքնազգացողության համար։ Ջուր խմելու ռեժիմն անհատական է և կախված է օրգանիզմի առանձնահատկություններից։ Մի բան միանշանակ է. մեզի գույնի միջոցով կարելի է որոշել, թե որքան ջուր եք խմում։ Մեզը պետք է բաց դեղին կամ գրեթե թափանցիկ լինի և ոչ մուգ գույնի։
Խոլեստերին պարունակող մթերքի քանակը սննդակարգում
Իսկապես կարևոր է ժամանակ առ ժամանակ արյան ընդհանուր անալիզ հանձնել, այդ թվում՝ խոլեստերինի մակարդակը ստուգելու համար։ Շատ բան կարող է վկայել նաև օգտագործվող սննդամթերքը. ակնհայտ է, որ մեծ քանակով շաքարի, հագեցած ճարպերի և վատ խոլեստերինի օգտագործումը բացասաբար են ազդում օրգանիզմի վրա։
Քնի որակ և շարունակականություն
Որակյալ քունն ամուր առողջության և լավ տրամադրության գրավական է։ Մշտական անքնությունը կարող է հիպերտոնիայի, շաքարային դիաբետի, ինչպես նաև սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։
Զարկերակային ճնշում
Սովորություն դարձրեք վերահսկել ճնշումը՝ անդառնալի փոփոխություններ թույլ չտալու համար։
Որքան եք քայլում օրվա ընթացքում
Պարբերական ֆիզիկական ծանրաբեռնվածությունը երաշխավորում է օրգանիզմի անխափան աշխատանքը։ Խոսքը և դիաբետի կանխարգելման, և մկանային զանգված ձեռք բերելու, և սրտի աշխատանքը կարգավորելու, և տրամադրության լավացման մասին է։ Քայլերը հաշվող հավելվածները, սմարթ ժամացույցները կարող են մոտիվացնել ձեզ՝ գերազանցել սեփական ռեկորդները։
Օգտագործվող մրգի և բանջարեղենի քանակը
Լավ ինքնազգացողություն ունենալու համար հարկավոր է սննդակարգ ներառել շատ միրգ և բանջարեղեն։ Բազմազան միրգ և բանջարեղեն օգտագործեք, ինչը կօգնի օրգանիզմը հագեցնել միկրոէլեմենտներով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը