Այս թեստը կօգնի հասկանալ, թե ինչքանով եք ռոմանտիկ և երջանիկ հարաբերություններում։ Ընդամենը հարկավոր է ընտրել այն սրտիկը, որը ձեզ ամենաշատն է դուր գալիս։
#1։ Ընդհանուր առմամբ երջանիկ եք, երբ որևէ մեկի հետ հարաբերություններ ունեք։ Սիրում եք կայուն հարաբերություններ ունենալ և ժամանակ անցկացնել սիրելիի հետ։ Կարծում եք, որ կյանքը ձանձրալի կլինի, եթե միայնակ լինեք։ Այդ պատճառով սիրո որոնումը ձեր կյանքի գլխավոր հարցերից մեկն է։ Այն մարդը չեք, ով կախված է շրջապատից, բայց ձեզ ավելի երջանիկ եք զգում, երբ կողքին կա ինչ-որ մեկը։
#2։ Սկսում եք հանդիպել որևէ մեկի հետ, միայն եթե իսկապես սիրում եք նրան։ Չեք կարծում, թե սերը կյանքի վերջնական նպատակն է։ Այն մարդկանցից չեք, ովքեր կսկսեն հանդիպել՝ ում հետ պատահի։ Հարաբերություններ կստեղծեք միայն այն մարդու հետ, ում իսկապես կսիրեք։ Երջանիկ եք, նույնիսկ, երբ միայնակ եք։ Բազմաթիվ հետաքրքրություններ ունեք, հոբբիներ, որոնք կյանքը հետաքրքիր են դարձնում։ Սերը ձեզ համար թիվ մեկ առաջնահերթությունը չէ։
#3։ Անկախ եք։ Անկախ մարդ եք, ում երջանիկ լինելու համար կարևոր չէ որևէ մեկի հետ հանդիպելը։ Գնահատում եք երջանկությունն ու միայնակ լինելու ազատությունը։ Սիրում եք ինքնուրույն որոշումներ կայացնել՝ առանց որևէ մեկի վրա հույս դնելու։ Գնահատում եք նաև սեփական ժամանակը, այդ պատճառով էլ գերադասում եք միայնակ կյանքը։ Ամեն դեպքում բաց եք լավ մարդկանց հետ հարաբերությունների համար։
#4։ Խորը, զգացմունքային հարաբերություններ եք ցանկանում։ Շատ եք ուզում հարաբերություններ ունենալ։ Ավելի երջանիկ եք, երբ որևէ մեկի հետ հարաբերություններ ունեք և կախված եք որևէ մեկից։ Խոսքը միայն սիրո մասին չէ. խոսքը նաև ընտանիքի և ընկերների մասին է։ Ձեզ համար զգացմունքային առումով կարևոր է կայուն, ընկերական հարաբերություններ ունենալ։ Երբ սկսում եք հանդիպել որևէ մեկի հետ, ձեզ շատ ավելի երջանիկ եք զգում։
Աղբյուրը՝ zen-magazine.com
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը