Թույլ իմունիտետը, վատ նյութափոխանակությունն ու ավելորդ քաշն առողջության հետ կապված այլ խնդիրների պատճառ կարող են դառնալ։ Այս խնդիրները նկատելիորեն վատացնում են ինքնազգացողությունը և կյանքի որակը։
Budetezdorovy.ru-ն վիտամինային ըմպելիքի բաղադրատոմս է առաջարկում, որը կարող է օգտակար լինել առողջության հետ կապված մի շարք խնդիրների առկայության դեպքում։ Ըմպելիքը պատրաստվում է վարսակից, կիտրոնից և խնձորից։ Վարսակն օգնում է կարգավորել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Այն քիչ կալորիաներ է պարունակում, ինչի արդյունքում խորհուրդ է տրվում նիհարել ցանկացողներին։ Վարսակի դրական հատկություններից մեկն այն է, որ այն արագ հագեցածության զգացում է պարգևում և օրգանիզմն ամբողջ օրվա համար էներգիայով ապահովում։ Այն օրգանիզմը հագեցնում է վիտամիններով, հանքանյութերով ու սպիտակուցներով, որոնք անհրաժեշտ են նորմալ աշխատանքի համար։ Վարսակի փաթիլներ կարող են օգտագործել նաև շաքարային դիաբետով տառապող անձինք, ինչպես նաև՝ նրանք, ովքեր ցանկանում են կարգավորել արյան ճնշումը։
Կիտրոնը, իր հերթին՝ օգնում է մաքրել արյունը, դուրս բերել ճարպերն ու տոքսինները։ Այն նաև արագացնում է նյութափոխանակությունը, հարուստ է վիտամին C-ով։ Խնձորը կարող է օգնել կարգավորել արյան մեջ գլյուկոզայի և տրիգլիցերիդների մակարդակը։ Այն մեծ քանակով ֆիտոնուտրիետներ է պարունակում, որոնք կարող են նպաստել խոլեստերինի մակարդակի բարձրացման կանխարգելմանը։ Այս միրգը հավատարիմ ընկեր է նիհարելու ընթացքում։
Բաղադրիչներ
- 250 մլ մաքուր ջուր
- 2 ճաշի գդալ վարսակի փաթիլներ՝ ոչ արագ պատրաստվող
- 2 խնձոր
- 1 ճաշի գդալ կիտրոնի թարմ հյութ
- 1 թեյի գդալ կտավատի սերմեր։
Պատրաստման եղանակը։ Բլենդերում մանրացրեք կտավատի և չիայի սերմերը։ Ավելացրեք խնձորը, կիտրոնի հյութն ու ջուրը, ևս մեկ անգամ խառնեք։ Խորհուրդ է տրվում օգտագործել պատրաստելուց հետո՝ քաղցած վիճակում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը