Պաղեստինում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է ավելի քան 1000 մարդ
Advertisement 1000 x 90

Պաղեստինում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է ավելի քան 1000 մարդ

Հորդանան գետի արևմտյան ափի տարբեր շրջաններում, Գազայի և Երուսաղեմի հատվածներում անցկացված բողոքի ցույցերի հետևանքով ավելի քան 1000 ցուցարար է տուժել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նախօրեին պաղեստինցիները անցկացրել են «ցասման օր»՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ դեսպանատունը այնտեղ տեղափոխելու որոշման հետ: Բողոքի ցույցերը հանգեցրել են իսրայելական ուժայինների հետ բախման:

Ավելի վաղ հայտնի հաղորդվում էր, որ բողոքի ցույցներին մասնակցել է շուրջ 7500 մարդ, տուժել 767-ը, որոնցից 60-ը՝ հրազենային վնասվածքներով:

 

 



Նման նյութեր