Իտալիայում ռեգբիստի կինը սպանել է երկու երեխաներին, ապա փորձել է ինքնասպան լինել
Advertisement 1000 x 90

Իտալիայում ռեգբիստի կինը սպանել է երկու երեխաներին, ապա փորձել է ինքնասպան լինել

Ռեգբիի իտալական հավաքականի նախկին խաղացողի կինը դաժան հաշվեհարդար է տեսել իր երեխաների հետ, որից հետո փորձել է հաշիվները մաքրել կյանքի հետ, հաղորդում է La Gazzetta Dello Sport պարբերականը:

Ամուսնու բացակայությամբ Մանտույա գավառի բնակչուհին վերջ է տվել իր երկամյա դստեր կյանքին՝ բարձով նրան խեղդելով, իսկ հետո դանակով սպանել է հինգ-ամյա մյուս երեխային: Կրկնակի սպանությունից հետո կինը տնից սլացել է մեքենայով, որի սրահում փորձել է մաքրել հաշիվները կյանքի հետ: Մարդասպան մոր ծրագրերը խախտել է պատահական անցորդը, ով ժամանակին կանչել է ոստիկաններին: Ժամանած ոստիկանության աշխատակիցները նրան բուժհաստատություն են հասցրել: Կինը ողջ է մնացել:

Հաղորդվում է, որ նա հոգեպես վատառողջ էր:

pastinfo.am



Նման նյութեր