Արդեն 15 տարուց ավելի է, ինչ ապրում եմ Մոսկվայում. Արման Թովմասյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Արդեն 15 տարուց ավելի է, ինչ ապրում եմ Մոսկվայում. Արման Թովմասյան. life.panorama.am

Life.panorama.am-ի զրուցակիցն է մոսկվաբնակ երգիչ Արման Թովմասյանը:

– Արման, Ձեր երգերը, տեսահոլովակները կարճ ժանանակ անց տարածում են գտնում, բայց Ձեր մասին տեղեկությունները քիչ են: Կպատմե՞ք, թե ինչպես եք ընտրելերգարվեստը:

– Ոչ թե ես եմ երգարվեստն ընտրել, այլ Աստված է այս շնորհն ինձ տվել, ինչը ես սիրով ընդունել եմ:

– Դուք ապրում  եք Մոսկվայում, բայց կարծես թե այդտեղ չեք աշխատում: Հետաքրքիր է` ինչո՞ւ:

– Արդեն 15 տարուց ավելի է, ինչ ապրում եմ Մոսկվայում, բայց այստեղ, այսպես ասած, չեմ ստեղծագործում: Իմ բոլոր աշխատանքներն իրականացնում եմ Երևանում` սկսած երգեր գրելուց, ապա երգերի գործիքավորումից, մինչև տեսահոլովակներ նկարահանելը: Երբ եկա Մոսկվա, երգարվեստով դեռ չէի զբաղվում: Ամեն ինչ սկսվել է այստեղ: Ապրում եմ այստեղ, բայց երևի ամիս չկա, որ Երևանում չլինեմ:

– Արման, ասում են, թե Հայաստանից հեռու ապրող հայերը ավելի ջերմ ու քիչքննադատող հանդիսատես են: Համաձա՞յն եք այդ մտքին և ինչպե՞ս կբնորոշեք ՌԴ-ումապրող հանդիսատեսին:

– Կարծում  եմ` ամեն երկրում տարբեր մտածելակերպով հայեր են ապրում, հետևաբար տարբեր կերպ են արձագանքում: Բայց համաձայն չեմ այն մտքին, որ դրսում ապրող հայերը քիչ են քննադատում, ամեն տեղ էլ գնտվում են և քննադատողներ, և գովերգողներ:

Ամբողջը՝ life.panorama.am

 



Նման նյութեր