Երաժիշտ Քրիս Ռին շտապ հոսպիտալացվել է Օքսֆորդի համերգի ժամանակ
Advertisement 1000 x 90

Երաժիշտ Քրիս Ռին շտապ հոսպիտալացվել է Օքսֆորդի համերգի ժամանակ

Բրիտանացի երաժիշտ Քրիս Ռին կորցրել է գիտակցությունն Օքսֆորդում իր համերգի ժամանակ, տեղեկացրել է The Guardian-ը։

66-ամյա երգիչը մեկ տարի առաջ ուղեղի կաթված է տարել։

Օքսֆորդի համերգը 35-րդն էր շրջագայությանը նախատեսված 37 ելույթներից։

Ինչպես հայտնում են ականատեսները, Ռին երգել է արդեն 40-45 րոպե, երբ հանկարծ բռնվել է խոսափողից և ընկել։ Ունկնդիրներին տեղեկացրել են, որ համերգը չեղարկված է, իսկ երաժշտին շտապօգնության մեքենայով անհապաղ հասցրել են հիվանդանոց։

Բժիշկներն ասել են, որ նրա վիճակը «կայուն է», այլ մանրամասներ չեն հաղորդվում։