Սվերդլովսկի մարզի Մալիշևի ավանի 38-ամյա բնակչուհի Ելենա Կորդյուկովային դատապարտել են 18,5 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում: Դատախազն ավելի վաղ պնդել է, որ նրան պատիժ նշանակեն 20 տարվա ազատազրկման տեսքով:
Կնոջը մեղավոր են ճանաչել երկու հարազատ երեխայի սպանության և երրորդ երեխայի սպանության փորձի համար, հաղորդում է URA.RU-ն:
Կնոջը ձերբակալել են տղայի արյան մեջ առնետի թույնի բաղադրիչ հայտնաբերելուց հետո: Միջադեպով հետաքրքրվել են քննիչները, ովքեր պարզել են, որ նրա մոտ մեկը մյուսի հետևից երեք երեխա է մահացել: Նրանցից երկուսի արյան մեջ նույնպես թույն են հայտնաբերել:
Քննության ժամանակ Կորդյուկովան խոստովանել է, որ երեխաների մոտ եղել է գենետիկական ժառանգական հիվանդություն՝ տիպիկ հեմոլիտիկ-ուրեմիկ սինդրոմ, և նա հոգնել էր նրանց բուժելուց: Այդ պատճառով նա սկսել է փոքրիկներին առնետի թույն տալ: